կարևոր
2260 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-18 22:55

Երկրորդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումները խոցել են կրակադաշտի բոլոր թիրախները

Երկրորդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումները խոցել են կրակադաշտի բոլոր թիրախները

Անձնակազմի կրակային պատրաստության մակարդակը կատարելագործելու նպատակով մայիսի 18-ին 2-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացրել են հրաձգության գործնական պարապմունքներ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զինծառայողները գերազանց կատարել են առաջադրված կրակային խնդիրները և խոցել կրակադաշտի բոլոր թիրախները: