Կորոնավիրուսի օրական հաստատված դեպքերի թիվն Ավստրիայում նվազել է 90 տոկոսով այն բանից հետո, երբ երկրի կառավարությունը պարտադիր է դարձրել դրսում դիմակներ կրելը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Այնուամենայնիվ, կան երկրներ, որոնք հանրային վայրերում դիմակներ կրելն արդյունավետ չեն համարում՝ նշելով, որ այն կարող է վարակի տարածման պատճառ դառնալ: Դիմակը կրելու հետևանքով մարդիկ հաճախ են ձեռք տալիս իրենց դեմքին, ինչը մեծացնում է վարակի տարածման հնարավորությունը: Վերոնշյալ խնդրից բացի, մարդիկ դիմակն ավելի երկար են կրում, քան անհրաժեշտ է: Այդպիսով, դիմակը խոնավանում է և վարակի տարածման միջավայր ստեղծում:
Հայաստանում մայիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4823 դեպք, որոնցից 2019-ն` առողջացած: