կարևոր
1953 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-18 18:29

Արցախում կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 28 քաղաքացու մոտ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի (Covid-19) թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն են ուղարկվել ևս 27 փորձանմուշ: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Նմուշառումներն իրականացվել են Շահումյանի շրջանի վարակի օջախի կոնտակտավոր անձանցից, բուժվող վարակակիրներից և բուժանձնակազմից:

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Արցախում կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 28 քաղաքացու մոտ, որից 8-ը բուժվել են, մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 581 քաղաքացի, մեկուսացվել՝ 71-ը»,-նշված է հայտարարությունում: