կարևոր
2070 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-18 16:50

«Czech Airlines»-ը հայտարարել է միջազգային թռիչքների վերսկսման մասին

«Czech Airlines»-ը հայտարարել է միջազգային թռիչքների վերսկսման մասին

«Czech Airlines» ավիաընկերությունը մայիսի 18-ից վերսկսել է միջազգային ուղևորափոխադրումները: Այս մասին լրագրողներին հայտնել է Չեխիայի ազգային ավիափոխադրողի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիրա Դուֆկովան, հաղորդում է ТАСС-ը։

«Երկուշաբթի օրվանից վերսկսվում են կանոնավոր թռիչքները Պրահան Փարիզի, Ամստերդամի, Ֆրանկֆուրտի հետ կապող ուղղություններով: Մայիսի 21-ից մենք կրկին կթռչենք Ստոկհոլմ, մայիսի 24-ից՝ Կիև, մայիսի 25-ից՝ Օդեսա և Բուխարեստ»,-ասել է Դուֆկովան։

Նշվում է, որ թռիչքի ընթացքում ուղևորները և օդանավի անձնակազմը պարտադիր պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ: Ինքնաթիռ մտնելուց և դուրս գալուց պարտադիր պետք է պահեն սոցիալական հեռավորություն:  

Թե երբ ավիահաղորդակցությունը կվերականգնվի Պրահայից դեպի ռուսական քաղաքների ուղղությամբ, դեռ հայտնի չէ:

Մայիսի 18-ի տվյալներով Չեխիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 8 հազար 475: Ընդհանուր առմամբ, վարակից մահացել է 298 մարդ, ապաքինվել է 5 հազար 462-ը: