28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Իսպանիայի ֆուտբոլի առաջնության` Լա լիգայի վերսկսման օրը հայտնի է: Այս մասին գրում է Marca-ն:
Լա լիգան երկար դադարից հետո կվերսկսվի հունիսի 12-ին: Կազմակերպիչները մեկնարկից առաջ կհստակեցնեն հիգիենայի նորմերի պահպանման կարգը և սոցիալական հեռավորության հետ կապված անվտանգությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լա լիգայի խաղերը վերսկսվելու դեպքում կանցկացվեն առանց դադարի: Առաջնությունը կանցկացվի 35 օրում, և խաղեր կլինեն ամեն օր: Լիգայի մյուս հատվածը չի չեղարկվի, և մրցաշրջանը կհասցվի ավարտին: Լիգան ավարտին հասցնելու հիմնական շարժառիթը եղել է ֆինանսական կողմը, քանի որ պանդեմիան լուրջ վնասներ է հասցրել Իսպանիային:
Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց մարտի 12-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: