24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ռուսաստանի 27 ռեգիոնում պատրաստ են սահմանափակումների աստիճանական մեղմացման: Այս մասին հայտնել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, հաղորդում է РИА Новости-ն։
Նա հստակեցրել է՝ քանի որ այդ շրջաններում կորոնավիրուսի տարածման ցուցանիշները ցածր են, և մասնագիտացված բաժանմունքներում մահճակալները դատարկ են, ապա հնարավոր է, որ այդ հատվածներում գնան մեղմացման:
«Կորոնավիրուսի տարածման առումով մեր երկրում իրավիճակը շարունակում է մնալ ոչ դյուրին, սակայն ամեն դեպքում կարող ենք ասել, որ հիվանդացության աճը հնարավոր եղավ կանգնեցնել: Շատ զգուշավոր գնահատականներով՝ դինամիկան դրական է»,-նշել է նա:
Վարչապետը նշել է, որ մեկուսացման ռեժիմը հնարավորություն տվեց ժամանակ շահել և թույլ չտալ հիվանդության տարածման պայթյունավտանգ իրավիճակ։