ԱՄՆ քաղաքացիության եւ ներգաղթի ծառայությունում (USCIS) Գրին քարտ, քաղաքացիություն ստանալու եւ այլ ծրագրերին մասնակցելու հայտերի թիվը կտրուկ նվազել է կորոնավիրուսային վարակի հետեւանքով ՝ սպառնալիքի տակ դնելով դաշնային գործակալության վճարունակությունը: Այս մասին գրում է New York Times-ը, հաղորդում է РИА Новости-ն։
ԱՄՆ քաղաքացիության եւ ներգաղթի ծառայությունը, որն իր աշխատանքը ֆինանսավորելու համար ապավինում է դիմումատուներից գանձվող վճարներին, հայտարարել է, որ ամռանը կարող է ավարտվել գումարը, քանի որ պանդեմիայի արդյունքում զգալիորեն ավելի քիչ մարդ է դիմել վիզաների եւ այլ արտոնությունների համար:
ԱՄՆ քաղաքացիության եւ ներգաղթի ծառայությունը նախատեսում է վճարների 10 տոկոս ավելացում սահմանել՝ նախկինում հայտարարված գների բարձրացումից զատ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ հրամանագիր է ստորագրել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, երկրում աշխատատեղերի դեֆիցիտի պայմաններում, ԱՄՆ-ում ներգաղթի ժամանակավոր դադարեցման մասին: