29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Դեսպանությունը ՀՀ քաղաքացիների վեցերորդ խմբին ճանապարհեց Հայաստան։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։
«Մայիսի 18-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների վեցերորդ խմբի մեկնումը Հայաստան։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մայիսի 18-ից չեղարկվել է Մառնեուլիի շրջանում գործող խիստ կարանտինային ռեժիմը և հանվել է մուտքի ու ելքի արգելքը։
Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն այսուհետև կարող են մեկնել Հայաստան՝ Սադախլոյի անցակետով, 10։00-18։00 ընկած ժամանակահատվածում»։