30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
Չինաստանն առաջիկա երկու տարվա ընթացքում կհատկացնի 2 մլրդ դոլար կորոնավիրուսից տուժած երկրներին աջակցելու համար: Նշվում է, որ աջակցություն կցուցաբերվի հատկապես զարգացող երկրներին:
«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը:
«COVID-19-ի դեմ միջազգային համագործակցությունը խթանելու համար, Չինաստանը կհատկացնի 2 միլիարդ դոլար առաջիկա երկու տարիներին, որպեսզի աջակցություն ցուցաբերվի կորոնավիրուսից տուժած երկրներին, սոցիալ-տնտեսական զարգացմանը հատկապես զարգացող երկրներում»,-հայտնել է Չինաստանի առաջնորդն Առողջապահության 73-րդ համաշխարհային վեհաժողովին, որն ընթանում էր տեսակապի միջոցով:
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 212-ից ավելի երկրում և տարածքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։