Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 74 նոր դեպք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
«Վերջին երկու օրերին Կոտայքի մարզում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 74 նոր դեպք:
Մայիսի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 498 հաստատված դեպք, որից առողջացել են 204 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 10 է»,-գրել է մարզպետը