կարևոր
1773 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-18 13:45

Ուկրաինայում լողափային սեզոնը կբացվի

Ուկրաինայում լողափային սեզոնը կբացվի

Ուկրաինայում լողափային սեզոնը կբացվի, չնայած կորոնավիրուսի պանդեմիային: Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության փոխնախարար, գլխավոր սանիտարական բժիշկ Վիկտոր Լյաշկոն, հաղորդում է РИА Новости-ն։

«Մենք որոշակի խորհրդակցություններ ենք անցկացրել բժշկական գիտությունների ազգային ակադեմիայի համաճարակաբանության եւ ինֆեկցիոն հիվանդությունների ինստիտուտի հետ, եւ նրանք հաստատել են, որ ծովային աղը ուլտրամանուշակագույն արեւի ճառագայթների հետ համատեղ ոչնչացնում է կորոնավիրուսային հիվանդության հարուցիչը, այդ պատճառով կթույլատրվի ծովափնյա սեզոնը բացել Ուկրաինայում»,-հայտարարել է Լյաշկոն:

Ընդ որում, նրա խոսքով, լողափեր չպետք է այցելեն ռիսկային գոտուց 60 տարեկանից բարձր եւ քրոնիկ հիվանդություններով մարդիկ: Ուկրաինացիները պետք է նախկինի պես պահպանեն մյուսներից առնվազն 2 մետր սոցիալական հեռավորությունը, ինչպես նաեւ պահպանեն անձնական հիգիենայի կանոնները՝ լվանալ ձեռքերը, կրել դիմակ և ձեռնոց։

Առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ Ուկրաինայում COVID-19 կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը մեկ օրում աճել է 325-ով՝ հասնելով 18․616-ի։