23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Հայաստանի Հումանիտար առաքելություն իրականացնող բժշկական խումբը Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ շարունակում է Հալեպի զինվորական հոսպիտալին և այլ բուժհաստատություններին փոխանցել բժշկական և այլ անհրաժեշտ պարագաներ։
Ինչպես հայտնում են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից, բժշկական կենտրոնների ղեկավարները հայ մասնագետներին հայտնել են իրենց երախտագիտությունը` տրամադրված անհրաժեշտ պարագաների և բժշկական հաստատություններում ամեն օր ցուցաբերվող օժանդակության համար։
Հալեպի զինվորական հոսպիտալի պետ, գեներալ Ֆայեզ ալ-Այուբին բարձր է գնահատել հայ և սիրիացի բժիշկների համատեղ ջանքերը, աշխատանքի հանդեպ անմնացորդ նվիրումը և շնորհակալություն է հայտնել Հայաստանի մարդասիրական խմբին` մշտական աջակցության համար: