27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արշավիր Ղարամյանն ազատվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Արշավիր Ղարամյանը մայիսի 13-ին տեղեկացրել էր, որ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։