կարևոր
1557 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-18 12:39

«Apple»-ը հայտարարել է շուրջ 100 խանութի բացման և աշխատանքային նոր կարգի մասին

«Apple»-ը հայտարարել է շուրջ 100 խանութի բացման և աշխատանքային նոր կարգի մասին

Ամերիկյան «Apple» ընկերությունը որոշում է կայացրել մայիսի 18-ից վերսկսել իր աշխարհի շուրջ 100 խանութի աշխատանքը: Խանութները փակվել էին համավարակի պատճառով:

ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ընկերության ավագ փոխնախագահ Դեիդրե Օ'Բրայենը:

«Աշխարհում մեր շուրջ 100 խանութ բացվում է սպառողների համար»,- նշել  նա:

Օ'Բրայենը հստակեցրել է աշխատանքային նոր կարգն առևտրի կետերում՝ կապված համավարակով պայմանավորված անվտանգության հարցերի հետ: Խանութ այցելողները պետք է լինեն դիմակներով, իսկ դրանց բացակայության դեպքերում աշխատողները դիմակներ կտրամադրեն: Դրանից բացի, այցելուները կջերմաչափվեն, խանութներում կլինեն այնքան թվով սպառողներ, որոնց կարող են անհատապես սպասարկել աշխատողները:

Համավարակով պայմանավորված՝ ընկերությունը սկզբում իր խանութները փակել է Չինաստանում: Մարտի 14-ից որոշում է կայացվել դրանք փակել ԱՄՆ-ում և աշխարհի այլ երկրներում: