861 դիտում, 1 տարի առաջ - 2020-05-18 11:02

Ավելի քան 110 երկիր սատարում է Ավստրալիայի՝ համավարակի ծագման պատճառն ուսումնասիրելու կոչին

Ավելի քան 110 երկիր սատարում է Ավստրալիայի՝ համավարակի ծագման պատճառն ուսումնասիրելու կոչին

Աշխարհի ավելի քան 110 երկիր աջակցություն է հայտնել Ավստրալիայի՝ համավարակի ծագման պատճառն ուսումնասիրելու համար անկախ փորձաքննությունն անցկացնելու առաջարկին: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մարիս Պեյնը: Նա նշել է, որ աշխարհը ցանկանում է ստանալ ճգնաժամի հետ կապված հարցերի պատասխանները, որպեսզի հետագայում հնարավոր լինի խուսափել նման աղետներից:

«Մեզ անհրաժեշտ է անկախ գնահատական այն մասին, թե ինչ է տեղի ունեցել, աշխարհը կարող է դասեր քաղել և քայլեր ձեռնարկել համաշխարհային առողջապահական համակարգի պաշտպանության համար»,- ասել է նա:

Ավստրալիայի առաջարկին միացել են Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Կանադան, Նոր Զելանդիան, Ճապոնիան, ԵՄ անդամ երկրները: Ավելի ուշ միացել են աֆրիկյան երկրները, ընդհանուրը 116 երկիր:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 212-ից ավելի երկրում և տարածքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։