կարևոր
991 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-18 10:17

Մայիսի 18-ը պատմության մեջ

Մայիսի 18-ը պատմության մեջ

Մայիսի 18, տարվա 138-րդ (նահանջ տարիներին՝ 139-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 227 օր։

Այսօրը նշվում է Թանգարանների միջազգային օրը։

897 թ. — ծնվել է Գուրգեն Ջանիբեկյանը, թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան, Կարեն Ջանիբեկյանի հայրը, Սոս Ջանիբեկյանի պապը (մահ. 1978 թ.)։

1897 թ. — ծնվել է Ֆրենկ Կապրան, ամերիկացի նշանավոր ռեժիսոր։

1972 թ. — Ուկրաինայի Խարկով քաղաքից Մոսկվա թռչող ԱՆ-10 ինքնաթիռը վթարի ենթարկվեց և մահացան ինքնաթիռում գտնվող բոլոր 122 մարդիկ։

1980 թ. — Վաշինգտոն նահանգում Սենտ Հելենս (Սուրբ Հեղինե) հրաբխի ժայթքման հետևանքով մահացան 57 մարդ։ Այս դեպքի հետ կապված ամերիկահայ երգահան Ալան Հովհաննեսը գրել է «Սուրբ Հեղինեի լեռը» սիմֆոնիան։

1981 թ. — մահացել է Վիլյամ Սարոյանը, ամերիկահայ մեծանուն գրող (ծն. 1908 թ.)։

1992 թ. — Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված ուժերը ազատագրեցին Լաչին քաղաքը, Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը և Բերձորի միջանցքը։