կարևոր
1764 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-18 09:33

Այսօր Թանգարանների միջազգային օրն է

Այսօր Թանգարանների միջազգային օրն է

Ամեն տարի մայիսի 18-ին ամբողջ աշխարհի թանգարանային աշխատողները նշում են իրենց մասնագիտական տոնը՝ Թանգարանների միջազգային օրը (International Museum Day):

Այն օրացույցում հայտնվել է 1977 թվականին, երբ Թանգարանների միջազգային խորհրդի (International Council of Museums, ICOM) հերթական նիստում ընդունվել է այդ մշակութային տոնը հիմնելու վերաբերյալ ռուսական կազմակերպության առաջարկը: 1978 թվականից Թանգարանների միջազգային օրը սկսել է նշվել ավելի քան 150 երկրներում:

1992 թվականից սկսած ամեն տարի տոնն ունի որոշակի թեմա՝ նվիրված թանգարանների գործունեության հարցերին, օրինակ՝ թանգարանային արժեքների ապօրինի դուրսբերումը, հասարակության շրջանում մշակույթի մակարդակի բարձրացման գործում թանգարանների դերը եւ շատ այլ հարցեր: Այս տարի օրվա թեման է՝ «Թանգարանները՝ որպես մշակույթի կենտրոններ. ավանդույթի ապագան»:

Իսկ ICOM-ը, որը ստեղծվել է 1946 թվականին, համաշխարհային կազմակերպություն է, որը ներկայացնում է թանգարաններն ու թանգարանային գործի մասնագետներին։ Նրա գործունեությունն ուղղված է բնական և մշակութային ժառանգության՝ անցյալի և ապագայի, նյութական և ոչ նյութական ժառանգության պահպանմանն ու տարածմանը։ Այսօր այդ կազմակերպության անդամ են հանդիսանում 40 հազար անդամ՝ աշխարհի ավելի քան 140 երկրներից։