Մայիսի 17-ին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվանդանում գտնվող կայանից մեկնարկել է Atlas 5 ծանր հրթիռակրի թռիչքը՝ ռազմական նշանակության X-37B տիեզերական նավով: Այս մասին հաղորդում է ТАСС-ը։
Atlas 5-ը 1 րոպե 40 վայրկյան անց հատել է 1 Մախ արագության շեմը և թռչում է գերձայնային արագությամբ: Հրթիռակրի վերին աստիճամն արդեն անջատվել է: Թռիչքի յոթերորդ րոպեին ULA-ն դադարեցրել է հեռարձակումը ։
Նախագիծն իրականացնում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի հատուկ ստորաբաժանումը, որը զբաղվում է հաջորդ սերնդի մարտավարական ռմբակոծիչի մշակմամբ։ X-37Վ օդանավում տեղադրված սարքերի, այդ թվում ՝ բեռնախցիկի պարունակության մասին տեղեկատվությունը գաղտնի է պահվում: