Իտալիայում կորոնավիրուսով վարակման հետեւանքով մահացածների թիվը հասել է 31 908-ի, մեկ օրվա ընթացքում զոհերի թիվն աճել է
145-ով։ Այս մասին հայտնել են երկրի քաղաքացիական պաշտպանությունից, հաղորդում է РИА Новости-ն։
Իտալիայում` պանդեմիայի սկզբից ի վեր, սա մահացության ամենացածր ցուցանիշն է։
Կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը աճել է ընդամենը 675-ով՝ հասնելով 225 435-ի:
Նշենք, որ մեկ օրում մահացածների թվի ռեկորդի մասին Իտալիայի իշխանությունները հայտնել էին մարտի 27-ին.այն կազմել է 969-ը։ Դեպքերի աճի առավել բարձր ցուցանիշը գրանցվել է մարտի 21-ին, երբ վարակման ընդհանուր թիվն աճել է 6557-ով: