Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի մեկնարկից առաջ թիմերը շարունակում են ընկերական հանդիպումներ անցկացնել:
Երևանի «Ուրարտու»-ն սեփական մարզադաշտում ուժերը չափել է «Գանձասար-Կապան»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է 0:2 հաշվով հօգուտ կապանյան ակումբի:
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը կվերսկսվի մայիսի 23-ին, իսկ Առաջին խմբի առաջնությունը՝ մայիսի 30-ին: Ինչպես Բարձրագույն, այնպես էլ Առաջին խմբի խաղերի վերսկսումից հետո կայանալիք առաջին տուրի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների: Հետագայում, հաշվի առնելով հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակի դրսևորումները և ՀՀ կառավարության կայացրած որոշումները, կքննարկվեն վերոնշյալ սահմանափակումը ուժի մեջ թողնելու կամ վերացնելու տարբերակները: