Կատարում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել առաջին ամուսնական արարողությունը։ Այս մասին տեղեկանում ենք Կատարում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջից։
«Մեր ջերմագին շնորհավորանքներն ենք հղում նորապսակ զույգին` Շանթ Պալաղամեանին և Միրէյ Ռիթա Գափլանեանին, և մաղթում երջանկություն և հաջողություններ»,-նշված է դեսպանատան հայտարարությունում։