Մայիսի 16-ին` ժամը 18:28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վաղատուր գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի մոտ այրվում է կուտակված անասնակեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:37-ին, մարվել՝ 21:44-ին:
Այրվել են անասնակեր (մոտ 150 հակ) և տան տանիքի (մոտ 70 քմ) ազբոշիֆերը՝ մասամբ (մոտ 10 քմ)։