կարևոր
1858 դիտում, 1 տարի առաջ - 2020-05-17 14:02

Օգտագործված տեղեկատվությունը մանիպուլյացիա է․ Շուշան Ստեփանյան

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հերքում է, որ բանակում փորձարկվել է «ՀելթՏոն» ակտիվ հավելման լուծույթը։ Նրա ֆեյսբուքյան գրառումն ամբողջական ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը․

««Pressing» հաղորդման շրջանակներում, անդրադառնալով Covid-19-ի բուժմանն աջակցող «ՀելթՏոն» ակտիվ հավելման լուծույթին, հղում անելով անհայտ աղբյուրի, նշվել է, թե «մեր բանակում էլ են ինչ-որ փորձարկումներ լինում»:

Պարզաբանելով վերոնշյալը՝ ընդգծում եմ, որ տվյալ լուծույթը դեռևս 2019 թ. սահմանված կարգով պաշտոնապես գրանցվել է, այն դեղ չէ և կլինիկական փորձարկման մասին խոսք լինել չի կարող, ավելին՝ բանակում տվյալ միջոցի փորձարկման մասին օգտագործված տեղեկատվությունը մանիպուլյացիա է»,-գրել է Ստեփանյանը

Нет описания фото.