կարևոր
2217 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-17 13:43

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 9709 նոր դեպք է գրանցվել

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 9709 նոր դեպք է գրանցվել

Ռուսաստանում մեկ օրում գրանցել է կորոնավիրուսային վարակի 9709 նոր դեպք, ընդհանուր դեպքերի թիվը հասել է 281 հազար 752-ի։ Այս մասին հայտնել են տարածաշրջանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից, հաղորդում է РИА Новости-ն։

Ռուսաստանում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 94 վարակակիր, ընդհանուր մահացածների թիվը հասել է 2631-ի,առողջացել է 4207 մարդ, ընդհանուր՝ 67․373։

Վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են Մոսկվայում՝ 3855 ,Սանկտ Պետերբուրգում՝ 451, Նիժնի Նովգորոդի մարզում՝ 281, Սվերդլովսկի մարզում՝ 160։ Հայտնի է, որ նոր վարակակիրներից 4116-ի մոտ հիվանդությունը որևէ կլինիկական ախտանշաններով չի արտահայտվել։