28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Իրաքը մայիսի 16-ին հայտարարել է շուրջօրյա պարետային ժամ սահմանելու մասին: Այս մասին հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը, հաղորդում է Korrespondent-ը:
Ինքնամեկուսացման ռեժիմը Իրաքում կսկսվի մայիսի 22-ին եւ կտեւի մինչեւ մայիսի 30-ը:
Նշվում է, որ Մահմեդականների համար սուրբ ամիս Ռամադանի ավարտը խորհրդանշող Ուրազ-բայրամ եռօրյա տոնը իրաքցիները նույնպես կանցկացնեն ինքնամեկուսացման մեջ։
Ըստ ավանդույթի՝ այդ տոնին մարդիկ այցելում են բարեկամներին եւ ընկերներին, մեկնում են քաղաքից դուրս, հավաքվում են այգիներում եւ հանգստի այլ վայրերում։