կարևոր
1418 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-17 16:20

«Բարսելոնա»-ն այս տարի չի կարողանա գնել Նեյմարին

«Բարսելոնա»-ն այս տարի չի կարողանա գնել Նեյմարին

 Կատալոնական «Բարսելոնա»-ն չի կարողանա գնել ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարին: Այս մասին գրում է Cope-ն:

Նեյմարի վերադարձը նախկին ակումբ այս շրջանում անհնարին է` հաշվի առնելով կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ակումբում ստեղծված իրավիճակը:

Ավելի վաղ լուրեր կային, որ Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը հրաժարվել է 100 միլիոն արժողությամբ նոր պայմանագրից՝ կատալոնական ակումբ վերադառնալու համար և պատրաստ է նույնիսկ 50 տոկոս ցածր աշխատավարձի, քան ստանում է հիմա փարիզյան ակումբում:

Բրազիլացին «Բարսելոնա»-ից հեռացել է 2017 թվականին և միացել ֆրանսիական ՊՍԺ-ին: «Բարսելոնա»-ի կազմում Նեյմարը հանդես է եկել 2013-17 թվականներին և դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, երեք անգամ տիրացել Իսպանիայի գավաթին, մեկական անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի, աշխարհի ակումբային առաջնության գավաթները և ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը: