07.07.2022
|
||
---|---|---|
USD | 409.38 +1.18 | |
GBP | 490.85 +4.11 | |
EUR | 417.16 +0.84 | |
GEL | 141.17 +0.90 | |
RUB | 6.5 -0.11 |
Ֆուտբոլի եվրոպական ասոցացիան` ՈւԵՖԱ-ն, կարող է հաջորդ մրցաշրջանում կրճատել Եվրոպայի լիգայի և Չեմպիոնների լիգայի որակավորման փուլերը: Այս մասին գրում է Times-ը:
Ըստ պարբերականի, ՈւԵՖԱ-ն քննարկում է մի տարբերակ ևս, ըստ որի թիմերը միմյանց միջև մի հանդիպում կանցկացնեն և այն էլ չեզոք դաշտում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈւԵՖԱ-ն լիահույս է` հունիս-հուլիս ամիսներին առանց երկրպագուների ավարտին կհասցվեն ազգային առաջնություննները, և ակումբները կկարողանան մասնացել Չեմպիոնների լիգային և Եվրոպայի լիգային:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով եվրոպական գրեթե բոլոր առաջնությունները դադարեցվեցին մարտի 13-ից սկսած: Միայն Բելառուսի առաջնությունն է ընթացքի մեջ: