կարևոր
1786 դիտում, 1 տարի առաջ - 2020-05-16 23:36

Ամերիկացի գիտնականները կորոնավիրուսը 100 տոկոսով արգելափակող հակամարմիններ են հայտնաբերել

Ամերիկացի գիտնականները կորոնավիրուսը 100 տոկոսով արգելափակող հակամարմիններ են հայտնաբերել

Ամերիկյան Sorrento Therapeutics կենսաբազմազանության ընկերության գիտնականները հայտնաբերել են հակամարմիններ, որոնք, 100 տոկոսով արգելափակում են կորոնավիրուսը: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով Fox News-ին։

Աղբյուրի տեղեկություններով՝ մասնագետները վերլուծել են միլիարդավոր հակամարմիններ, որոնց թվում հայտնաբերել են կորոնավիրուսի վրա ազդելու ունակ հարյուրավորների: Դրանից հետո գիտնականները առանձնացրել են տասնյակ հակամարմիններ, իսկ հետագա ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանցից մեկը՝ STI -1499-ը, կարող է 100 տոկոսով պաշտպանել մարդու բջիջները վարակից:

Նշվում է, որ այն կլանում է վիրուսը եւ դուրս է բերում օրգանիզմից չորս օրվա ընթացքում: Առայժմ փորձարկումներն անցկացվել են միայն լաբորատոր պայմաններում, ուստի ընկերությունը դեռ չի ստացել դեղամիջոցի թողարկման թույլտվություն:

Բժիշկ Ջին նշել է, որ այդ դեղամիջոցի շնորհիվ կարանտինը բոլոր երկրներում հնարավոր կլինի հանել։ «Եթե մենք ունենանք չեզոքացնող հակամարմիններ օրգանիզմում, սոցիալական տարածություն կարիք չի լինի», - ընդգծել է նա: