30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
Այսօր՝ մայիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ոնեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում, Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել երկաթե արգելապատնեշի մեջ:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը, 2 ուղևորները, որոնցից մեկը հղի է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: