1320 դիտում, 2020.05.16 22:42

Ժամանակավոր կասեցվել է Երեւանի եւ մարզերի շուրջ 500 տնտեսվարողի գործունեությունը

Ժամանակավոր կասեցվել է Երեւանի եւ մարզերի շուրջ 500 տնտեսվարողի գործունեությունը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են․

«Իրազեկման աշխատանք` հազարավոր տնտեսվարողների հետ։

Մշտադիտարկման աշխատանք` շուրջ 2500 տնտեսվարողի մոտ։

Գործունեության ժամանակավոր կասեցում է կիրառվել Երեւանի եւ մարզերի շուրջ 500 տնտեսվարողի հանդեպ` արձանագրված խախտումների հիմքով։

Թեժ գծով եւ առցանց ստացված բողոքները դիտարկումների համար հիմք են ընդունվում։

Աշխատանքներ են տարվում ԱԱՏՄ վերահսկողության բոլոր ոլորտներում։

Վերահսկողության դիտակետում են թե խոշոր տնտեսվարողներ` սուպերմարկետների ցանցերի մասնաճյուղեր, արտադրություններ, շինարարություն, այնպես էլ փոքր օբյեկտներ` վարսավիրանոցներ, ատամնաբուժարաններ եւ այլն։

Պարետի մայիսի 15-ի միաժամանակ 2 որոշմամբ՝ կասեցում է կիրառվում եւս 47 եւ 12 տնտեսվարողի հանդեպ։

Պարետի որոշմամբ սահմանված նորմերի կատարումը ենթակա է պարտադիր կատարման բոլոր տնտեսվարողների կողմից։ Դրանց չկատարումը ենթադրում է վարչական պատասխանատվություն։

Կորոնավիրուսի Covid19 տարածումը նվազեցնելու նպատակով սահմանված նորմերին առնչվող մանրամասները՝ https://www.gov.am/files/docs/4049.pdf»։