կարևոր
2403 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-16 22:23

31-ամյա վարորդը BMW X5-ով Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել է պատին. նրա վիճակը ծայրահեղ ծանր է

31-ամյա վարորդը BMW X5-ով Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել է պատին. նրա վիճակը ծայրահեղ ծանր է

Այսօր՝ մայիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ, 31-ամյա Խաչիկ Ն.-ն, իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհի հրապարակում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պատին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը մարմնական վնասվածքներով, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: