կարևոր
2108 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-16 20:36

Արցախում հաստատվել է նոր կորոնավիրուսի վարակի 4 նոր դեպք

Արցախում հաստատվել է նոր կորոնավիրուսի վարակի 4 նոր դեպք

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ` ստացվել են նոր կորոնավիրուսային վարակի ախտորոշման նպատակով նախօրեին ՀՀ ուղարկված 30 փորձանմուշի հետազոտության պատասխանները, որոնց համաձայն 26 քաղաքացու փորձանմուշների հետազոտության արդյունքները բացասական են: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է 4 քաղաքացու մոտ, ովքեր ավելի վաղ Շահումյանի շրջանում հաստատված վարակակրի շրջանակից են:

‼️Տեղեկացնենք, որ այս պահի դրությամբ Արցախի Հանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսով հիվանդացության 28 դեպք, որից ութն արդեն ապաքինվել են»: