Բելգիայի ֆուտբոլի առաջնությունը եզրափակվեց ժամանակից շուտ:
Այս մասին հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը: Բելգիայի առաջնությունը վաղաժամ ավարտվեց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Մինչ այս խաղարկվել էր 29 տուր։
16-րդ անգամ Բելգիայի չեմպիոն դարձավ «Բրյուգե»-ն: Երկրորդ տեղում «Գենտ»-ն է, իսկ եռյակը եզրափակում է «Շարլերուան»:
Մինչ այս վաղաժամ եզրափակվել էին Արգենտինայի և Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունները: