կարևոր
1441 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-16 19:54

Ուզբեկստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է վեցի

Ուզբեկստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է վեցի

Ուզբեկստանի Սիրդարինսկի շրջանի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է վեցի: Կա մեկ անհետ կորած: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է երկրի Արտակարգ իրավիճակների նախարարության կազմակերպական-վերլուծական վարչության պետ Կամիլժոն Արիպովը:

Մայիսի 1-ին հորդառատ անձրևի և փոթորկի հետևանքով վնասվել է Սարդոբինսկի ջրամբարի ամբարտակներից մեկը, ինչի հետևանքով հեղեղվել են որոշ բնակավայրեր, վնաս է հասցվել ճանապարհներին և գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողերին: Նույն օրը ջրի արտահոսքը դադարեցվել է:

Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցչի խոսքով՝ զոհվել են երկու կին և չորս տղամարդ:

ԱԻՆ-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ ջրհեղեղի հետևանքով հոսպիտալացվել է 56 մարդ, մահացել է 4-ը: Տարհանվել է ավելի քան 90 հազար բնակիչ: Տուժածներն այժմ դպրոցներում են, քոլեջներում, տարբեր կազմակերպություններում, նրանցից շատերին հյուրընկալել են հարևան շրջանների բնակիչները: