կարևոր
1629 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-16 19:12

Գագիկ Շամշյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել․ «Սուր անկյուն»-ի անձնակազմն ինքնամեկուսանում է

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ Վահե Ղազարյանը։

«Ավաղ, Շամշյանի՝ կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է եղել: Առողջություն և շուտափույթ ապաքինում»:

Նա նաեւ նշել է, որ հաղորդաշարի անձնակազմն ինքնամեկուսանում է․

«Թեև «Սուր անկյուն» հաղորդաշարի պատրաստման ընթացքում անձնակազմի միջև շփումները հասցված են նվազագույնի, սակայն բոլորս էլ ինքնամեկուսանում ենք»։

Նշենք, որ Shamshyan.com-ից տեղեկացնում են, որ ֆոտոլրագրողը թեստը նախօրեին է հանձնել, և արդյունքը դրական է։ Գ. Շամշյանի ինքնազգացողությունը լավ է, նա այժմ գտնվում է մեկուսացման մեջ։