Մայիսյան հաղթանակներին նվիրված շախմատային մրցաշարի հաղթողը Հայկ Մարտիրոսյանն է:
Հայաստանի շախմատի ֆեդերացիան և Տիգրան Պետրոսյանի անվանշախմատի տունը կազմակերպեցին մայիսյան հաղթանակներին նվիրված կայծակնային շախմատի մրցաշար, որին մասնակցեցին 8 երիտասարդ շախմատիստ՝ Հայաստանի կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանը, գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, միջազգային վարպետներ Արթուր Դավթյանը և Մամիկոն Ղարիբյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բարսեղյանը։
6,5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Հայկ Մարտիրոսյանը, 5 միավորով 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Շանթ Սարգսյանը, իսկ Մամիկոն Ղարիբյանը 4 միավորով եզրափակեց լավագույն եռյակը:
Մրցաշարի ընթացքում խստիվ պահպանվել են COVID-19 դեմ բոլոր կանխարգելիչ միջոցառումները՝ մասնակիցները պարտադիր կրում էին դիմակ և ձեռնոցներ, իսկ շախմատի խաղաքարերը՝ ախտահանվում: