01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Չինաստանի մայրուղիներից մեկում մայիսի 16-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է վեց մարդ, 30-ը հոսպիտալացվել է: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 12:38-ին Պեկին-Կունմին ավտոճանապարհին: Ավտոբուսը Սիչուան քաղաքից ուղևորվել է Յաան քաղաքային շրջան և դեռևս անհայտ պատճառներով բախվել է բաժանարար պատնեշներին և շուռ եկել:
Ավտոբուսում 36 ուղևոր է եղել, նրանցից երկուսը մահացել է տեղում, ևս չորսը՝ հիվանդանոց տեղափոխվելուց հետո: 30 մարդ հոսպիտալացվել է: Տուժածներին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել: