կարևոր
1881 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-16 17:43

ՀՀ զինված ուժերում 148 մարտական դիրք ապահովվել է էլեկտրական հոսանքով, 235-ը՝ մշտական ջրով

ՀՀ զինված ուժերում 148 մարտական դիրք ապահովվել է էլեկտրական հոսանքով, 235-ը՝ մշտական ջրով

Հայաստանի Հանրապետությունում առաջնագծում տեղադրվել է 23 նոր մարտական կրակային դիրք, ինչպես նաև արևային էներգիայով սնուցվող 330 վահանակ։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց առցանց մամուլի ասուլիսի ժամանակ՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»։

«Զինված ուժերը համալրվել են 1343 նոր ավտոմոբիլային տեխնիկայով և 33 միավոր ինժեներական տեխնիկայով, շարունակվել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների պայմանագրայիններով փոխարինման գործընթացը, և պայմանագրային զինծառայողների թիվն աճել է 4.1 %-ով։ Սահմանի երկայնքով տեղադրվել են 216 ժամանակակից տեսադիտարկման սարք, ջերմատեսիլ, ցերեկային և համակցված տեսախցիկ։ Արդյունաբերական էլեկտրական հոսանքով ապահովվել է 148 մարտական դիրք, իսկ մշտական ջրով՝ 235 դիրք։ Դիրքերում զինվորներին տրամադրվում է նաև շշալցված ջուր, ինչը անվտանգային մի շարք հարցեր լուծելուց զատ նաև որակական առաջընթաց է։ Սննդի մատակարարման նոր ծառայությունից օգտվում են ժամկետային զինծառայողների 80%-ը, նախատեսվում է մինչև տարեվերջ նշված ծրագրում ներառել զինված ուժերի բոլոր զորամասերը և մարտական դիրքերը»,- նշեց Փաշինյանը և հավելեց, որ ԶՈւ-ում ինժեներական աշխատանքներ կատարելու համար իրականացվել են աննախադեպ ծավալի գնումներ։

Նրա խոսքով՝ զինծառայողների արձակուրդ գնալու տրանսպորտային փոխհատուցման չափերն ավելացել են։ Պայմանագրային և սպայական կազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունները ևս իրականացվելու են ամբողջությամբ պետության հաշվին։

Փաշինյանը հայտնեց, որ զինծառայողին բնակարան վարձակալելու դիմաց փոխհատուցումը կտրվի զորամասի հրամանատարի հրամանով։