կարևոր
2581 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-16 17:27

Նորքի տուն ինտերնատում բնակվող ավելի քան 40 տարեցների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Նորքի տուն ինտերնատում բնակվող ավելի քան 40 մեր ավագ սերնդի ներկայացուցիչների, ինչպես նաև անձնակազմից մի քանիսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողսոսյանը:

«Նորքի տուն ինտերնատում բնակվող ավելի քան 40 մեր ավագ սերնդի ներկայացուցիչների, ինչպես նաև անձնակազմից մի քանիսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն: Սա իհարկե հիվանդության տարածման շատ վտանգավոր օջախ է` հաշվի առնելով պացիենտների տարիքը և ուղեկցող քրոնիկական հիվանդությունները:

Արդեն 2 օր է տեղում աշխատում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկները պացիենտների առողջական վիճակը գնահատելու և հսկելու համար: Այսօրվանից կազմակերպվում է նաև նրանց տեղափոխումը հիվանդանոցային հաստատություններ` հետագա բուժումը ապահովելու համար»,-գրել է  նա: