կարևոր
1683 դիտում, 1 տարի առաջ - 2020-05-16 16:41

Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի ժամի փոփոխություն է տեղի ունեցել. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի ժամի փոփոխություն է տեղի ունեցել. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ մայիսի 17-ին նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 17։40-ին՝ նախկինում հայտարարված 15։40-ի փոխարեն:

«ԿԱՐԵՎՈՐ

ԺԱՄԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Հայտնում ենք, որ մայիսի 17-ին նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 17։40-ին՝ նախկինում հայտարարված 15։40-ի փոխարեն։

Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու պատրաստակամությունը, կարող են վաղվա չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից ինչպես այսօր (մինչև ժամը՝ 22։00-ն), այնպես էլ վաղը ժամը՝ 11։00-ից 13։00-ն։ Ավիատոմսի արժեքը՝ 13 հազ․ռուբլի։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զգալի թվով գրանցված քաղաքացիներ հրաժարվել են չվերթից կամ նախընտրել են տեղեկացվել հաջորդ չվերթի մասին, կապ է հաստատվել 464-ից 750-ի համարի ներքո քաղաքացիների հետ։

Հաստատաված քաղաքացիների ցուցակները փոխանցվել են ավիաընկերությանը»։