կարևոր
1558 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-16 16:03

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ

Մայիսի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  շուրջ 1500 կրակոց: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

 ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և վստահորեն իրականացնում մարտական հերթապահություն: