կարևոր
772 դիտում, 11 ամիս առաջ --> 2020-05-16 14:37

Իգուաինը երկամսյա դադարից հետո վերադարձել է Իտալիա

Իգուաինը երկամսյա դադարից հետո վերադարձել է Իտալիա

Թուրինի «Յուվենտուս»-ի արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը երկամսյա դադարից հետո վերադարձել է Իտալիա: Այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները:

Իգուաինը Թուրինում երկու շաբաթով կինքնամեկուսանա և հետո նոր կմիանա ակումբին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իգուաինը ինքնամեկուսացման ընթացքում վերադարձել է հայրենիք` Արգենտինա, որպեսզի լինի հիվանդ մոր կողքին: «Յուվենտուս»-ը պահանջել է արտերկրում գտնվող ֆուտբոլիստներին կրկին վերադառնալ Իտալիա, սակայն Իգուաինը հրաժարվել է:

Գոնսալո Իգուաինը «Յուվենտուս» է տեղափոխվել 2016 թվականին: Մինչ այդ արգենտինացին հանդես էեկել «Ռեալ»-ում, «Նապոլի»-ում, «Միլան»-ում և «Չելսի»-ում: «Արքայական ակումբի» կազմում Իգուաինը երեք անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն: «Նապոլի»-ի կազմում` Իտալիայի գավաթակիր և սուպեր գավաթակիր, իսկ «Յուվենտուս»-ի հետ երկու անգամ հաղթել Սերիա Ա-ում, երկու անգամ էլ տիրացել Իտալիայի գավաթին: