կարևոր
1370 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-16 14:32

Անտառային հրդեհների պատճառով տարհանվել են Երուսաղեմի ծայրամասերի բնակիչները

Անտառային հրդեհների պատճառով տարհանվել են Երուսաղեմի ծայրամասերի բնակիչները

 Երուսաղեմի մերձակայքում գտնվող Բեյթ Շեմեշի ծայրամասում հզոր անտառային հրդեհների հետևանքով տարհանվել են բնակիչները: Կրակի մարմանը մասնակցում է հրշեջ ավիացիան: Այս մասին հայտնում են ոստիկանության և հրշեջ անվտանգության մամուլի ծառայությունից. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին

«Արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչները Բեյթ Շեմեշում պայքարում են կրակի դեմ: Որոշ տների բնակիչներ տարհանվել են»,-ասվում է Իսրայելի ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

Երուսաղեմի հրշեջ ծառայությունից հայտնում են, որ հրշեջ ջոկատները փորձում են կանխել կրակի տարածումը Բեյթ Շեմեշի մոտակայքում՝ նախագահական անտառային տարածքում, որտեղ բռնկումները սպառնում են բնակելի շենքերին:

Օգնության են հասել նաև հարևան շրջանների ստորաբաժանումները: Ներկայիս փուլում «Էլադ» հրշեջ ավիացիայի ջոկատն աջակցում է հրդեհի մարմանը օդից:

Հրդեհների տարածման պատճառ է դարձել չափազանց շոգ եղանակը: Երուսաղեմում շաբաթ օրը օդի ջերմաստիճանը հասել է 40-ի: