կարևոր
1686 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-16 13:03

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 9200 նոր դեպք է գրանցվել

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 9200 նոր դեպք է գրանցվել

Ռուսաստանի 83 շրջանում նախօրեին հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 9200 նոր դեպք, մահացել է 119, հիվանդանոցներից դուրս է գրվել 4940 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով կորոնավիրուսի դեմ պայքարի գծով օպերատիվ շտաբի տարածած հայտարարությանը։

Անցյալ օրը վարակման ամենաշատ՝ 3505 դեպքը գրանցվել է Մոսկվայում․ մայրաքաղաքում արդեն չորրորդ օրն անընդմեջ վարակակիրների թիվը 5 000-ից ցածր է։

Մոսկվայի մարզում հայտնաբերվել է 937, Սանկտ Պետերբուրգում՝ 525, Նիժնի Նովգորոդի մարզում՝ 229, Ռոստովի մարզում՝ 112, Սարատովի մարզում՝ 107, Սվերդլովսկի և Տուլայի մարզերում՝ համապատասխանաբար 105 և 101 վարակման դեպք։ Հայտնի է, որ նոր վարակակիրներից 4124-ի մոտ (44,8 տոկոս) հիվանդությունը որևէ կլինիկական ախտանշաններով չի արտահայտվել։

Համավարակի սկզբից երկրում վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 272 043-ի, հիվանդությունից մահացել է 2537, ապաքինվել՝ մոտ 63 166 մարդ։ Ռուսաստանն այժմ աշխարհում կորոնավիրուսի ամենաշատ վարակակիրների թվով երրորդ երկիրն է և հաջորդում է միայն ԱՄՆ-ին և Իսպանիային։