18.05.2022
|
||
---|---|---|
USD | 457.49 +2.63 | |
GBP | 567.15 +0.08 | |
EUR | 481.19 +2.90 | |
GEL | 156.14 +2.80 | |
RUB | 7.22 +0.04 |
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան հերթական չարտերային չվերթը «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի մայիսի 17-ին: Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից:
«Հայտնում ենք, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան հերթական չարտերային չվերթը «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի մայիսի 17-ին (ժամը՝ 15։40-ին)։
Նշյալ չվերթով Հայաստան կարող են վերադառնալ դեսպանությունում հերթագրված քաղաքացիները (հերթագրումը՝ սկսած 464 համարից):
Քաղաքացիների՝ ճշտված ցուցակը կհրապարակենք հաջորդիվ։
Մեկնող քաղաքացիների տվյալները հավելյալ ճշտվում են հեռախոսակապի միջոցով։
Ավիատոսմեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է մոտենալ օդանավակայանի N94 տոմսարկղ (ժամը՝ 11:00-ից սկսած):
Հաշվառումը կմեկնարկի ժամը՝ 12։00-ից սկսած (32-ից 37-ը հաշվառման սեղաններ)»,-նշված է հաղորդագրությունում։