կարևոր
576 դիտում, 11 ամիս առաջ --> 2020-05-16 11:42

Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում արձանագրվել է որսագողության դեպք

Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում արձանագրվել է որսագողության դեպք

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության, Շիրակի և Արարատի տարածքային բաժինների աշխատակիցները 2020 թվականի մայիսի 14-ին որսագողության դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում համատեղ ստուգայց են անցկացրել Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված կրկնակտցարի (дупель) ապօրինի որսի կանխարգելման նպատակով: Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։

Վերոնշյալ տարածքում արձանագրվել է որսագողության դեպք. Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի բնակիչներ Ա.Պ.-ի և Ռ.Մ.-ի մոտից առգրավվել են թվով 2 որսորդական հարթափող զենքեր, 1 փամփշտակալ՝ 24 փամփուշտներով:

Վերոնշյալ դեպքի կապակցությամբ հարուցվել է վարույթ, գործը կուղարկվի իրավապահ մարմիններին՝ համապատասխան ընթացք տալու և իրավախախտներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է զերծ մնալ որսաշրջանից դուրս որս կատարելուց։

Ստուգայցերը կրելու են շարունակական բնույթ: