կարևոր
2815 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-16 11:28

Խոշոր ավտովթար՝ Երևանում. մեքենան գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար՝ Երևանում. մեքենան գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

Մայիսի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 10։00-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի դիմաց, բախվել է Opel Zafira մակնիշի ավտոմեքենային և առաջ ընթանալով՝ բախվել ճանապարհի բաժանարար գոտու բետոնե պատնեշին: Մեքենան գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհին տեղադրված արագաչափի սյան մոտ։

Վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը երեխա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և նրանցից մեկին տեղափոխել հիվանդանոց։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։