01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Մայիսի 16-ին՝ ժամը 03։32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ առկա է գազի արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «BMW X5» (վարորդ՝ Խաչիկ Ն․, ծնված 1989 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Սպանդարյանի հուշարձանի պատնեշին։ Վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։