01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Մայիսի 15-ին`, ժամը 21։03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի Մաղիկի թաղամասում այրվում է անասնագոմ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աչաջուր գյուղի 49-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 7 հասցեում գտնվող անասնագոմում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:33-ին, մարվել՝ 22:44-ին: Անասնագոմն ամբողջությամբ այրվել է (մոտ 40 քմ):