24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Apple-ը նոր պլանշետներ կթողարկի: Այդ թվում են 2 iPad՝ 10,8 դյույմ էկրանով եւ նոր սերնդի iPad mini 8,9 կամ 9 դյույմ անկյունագծով, հաղորդում է The Geek-ը՝ հղում անելով վերլուծաբան Մին-Չի Կուոոյին:
Ըստ տեղեկությունների, որ նոր սերնդի iPad mini-ն կստանա զգալիորեն մեծացված էկրան՝ մինչեւ 9 դյույմ՝ 7,9-ի փոխարեն:
Երկու այլ պլանշետ պետք է դառնան ամենաէժանը: Չնայած ցածր գնին՝ դրանք կստանան հզոր պրոցեսորներ: Դրանք կթողարկվեն 2020-ի աշնանը, իսկ mini-ն՝ 2021-ի գարնանը:
Բացի այդ, Մին-Չի Կուոոն հայտնել է մանրամասներ Apple-ի ինովացիոն նորույթի մասին: Խոսքը վիրտուալ եւ հավելյալ իրականության ակնոցի մասին է: Դրանք ստեղծվել են Facebook-ի Oculus Quest-ի նմանությամբ: